Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կարտադրի “անտեսանելի” ատրճանակներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 26, 2013 17:51

Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությունը թուրքական TISAŞ ընկերության հետ համատեղ պատրաստվում է պոլիմերային կորպուսով ատրճանակ ստեղծել։

Այդ մասին հայտարարել է TISAŞ-ի տնօրեն Ահմեթ Ալեմդարօղլուն, հաղորդում է ադրբեջանական “Haqqin” կայքը:

Նրա խոսքով՝ փետրվարին Թուրքիայում պատրաստվել են ատրճանակի նախնական տարբերակները և ուղարկվել են Ադրբեջան՝ փորձարկելու համար։

“Մենք արդեն Բաքու ենք ուղարկել 10 նման ատրճանակ։ Դրանց համատեղ արտադրությունը կսկսվի փորձարկումներից հետո”,-ասել է նա։

Ընկերության տնօրենը հայտարարել է, որ պոլիմերային կորպուսով զենքերը նախատեսվում են ուժային կառույցներում կիրառվելու համար։ Այդ զենքերը մյուսներից տարբերվում են իրենց թեթևությամբ։

Դիտվել է 1360 անգամ:
Print Friendly

Leave a Reply