Թուրքիայում փոխել են Աթաթուրքի արձանի վրայի գրությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 26, 2013 17:32

Թուրքիայի Բաթման քաղաքի կենտրոնական հրապարակում մոտ 30 տարի առաջ տեղադրված Աթաթուրքի արձանի ներքևի մասում գրված էր նրա «Ինչ երջանիկ եմ, որ թուրք եմ» հայտնի արտահայտությունը, որը նրանից հետո վերածվել է թևավոր խոսքի և բազմիցս կրկնվել: Ահա երկու օր առաջ տարօրինակ փոփոխություն է տեղի ունեցել: Արձանի ներքևի մասի գրությունը փոխարինվել է Աթաթուրքի մեկ այլ հայտնի խոսքով՝ «Երկրում խաղաղություն, աշխարհում խաղաղություն»:

«Doğan» լրատվական գործակալությունը գրում է, որ փոփոխության պատճառը պարզելու համար դիմել են Բաթմանի քաղաքապետարանին: Զարմանալի է, որ քաղաքապետը նշել է, որ իրենք կապ չունեն գրության փոփոխության հետ: Դեռևս հայտնի չէ, թե որ կազմակերպության կամ ում կողմից են փոխվել Աթաթուրքի խոսքերը:

Դիտվել է 1372 անգամ:
Print Friendly

Leave a Reply