Մեկնարկել է Արաբական երկրների լիգայի 24-րդ գագաթաժողովը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 26, 2013 17:22

  Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել է Արաբական երկրների լիգայի 24-րդ գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկման հիմնական թեման լինելու է Սիրիայում տիրող ճգնաժամը: Խորհրդակցությանը մասնակցելու է 22 երկիր, որոնցից 15-ը ներկայացնում են պետության ղեկավարները: Թուրքիան և Եվրամիությունը գագաթաժողովին մասնակցում են որպես դիտորդ:

2011 թվականի նոյեմբերի 11-ին դադարեցված Սիրիայի անդամությունը գագաթնաժողովին ներկայացնում էր Սիրիայի հեղափոխական ուժերի և ընդդիմադիրների կոալիցիայի ներկայացուցիչ Մուազ ալ Խաթիբը: Գագաթաժողովի բացմանը մասնակցել են նաև սիրիական ընդդիմադիր այլ առաջնորդներ, այդ թվում անցումային կառավարության ներկայացուցիչ Հասան Խիթոն: Սպասվում է, որ հանդիպմանը կքննարկվեն Սիրիայի ազատության բանակին զենքի տրամադրման, Իսրայելի և Պաղեստինի միջև հաշտության վերականգնման, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցեր: «Anadolu» գործակալությունը տեղեկացնում է, որ Դոհայի գագաթաժողովին հանդես է գալու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Դիտվել է 869 անգամ:
Print Friendly

Leave a Reply