Հյուսիսային Կորեան նախազգուշացնում է ԱՄՆ-ին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 26, 2013 17:17
Հյուսիսային Կորեան մարտական պատրաստվածության է բերել հրթիռները, որոնք ուղղված են ամերիկյան ռազմաբազաների վրա: «Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ կորեական հրթիռների գլխավոր թիրախը ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներն են:
Ուրբաթ օրը Հարավային Կորեան և ԱՄՆ-ը ստորագրել են համատեղ ռազմական գործողությունների պլան՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի հնարավոր հրահրմանը: Անցած շաբաթ Հյուսիսային Կորեան սպառնացել էր, որ կհարվածի Ճապոնիայում և Գուամում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին:






Facebook
Tweet This
Email This Post
