Թուրքիան էներգիայի փոխանցման ոլորտում մեծ դերակատարում է ունենալու. Ֆաթիհ Բիրոլ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 26, 2013 17:15

Միջազգային էներգետիկ գործակալության գլխավոր տնտեսագետ Ֆաթիհ Բիրոլը մեկնաբանել է էներգետիկ ոլորտում Թուրքիայի դերը նոր ստեղծված պայմաններում, հաղորդում է “Անադոլու” գործակալությունը:

Ըստ Բիրոլի`այն բանից հետո, ինչ Իսրայելը պաշտոնապես ներողություն խնդրեց Թուրքիայից, վերջինս  էներգիայի փոխանցման ոլորտում կարող է հսկայական դերակատարում ունենալ:

Բիրոլը, նշելով, որ Իսրայելը և Թուրքիան կարող են ընդարձակ տարածաշրջանից էներգետիկ ռեսուրսներ տրամադրել համաշխարհային շուկային, ասել է. “Կան երեք կողմեր: Առաջինը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն է, որը միևնույն տարածաշրջանում է գործելու: Երկրորդը Իրաքից`հատկապես Հյուսիսային Իրաքից եկող գազի խողովակաշարերն են: Երրորդն էլ կարող են  լինել Իսրայելից եկող նավթի և գազի խողովակաշարերը”:

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հետ`ներողություն խնդրելով 2010թ. իսրայելական հատուկ նշանակության ջոկատների կողմից թուրքական նավի վրա հարձակման համար:

Դիտվել է 815 անգամ:
Print Friendly

Leave a Reply