Խեղդամահություն առանց բռնության.մահվանից առաջ Բերեզովսկին առանց թիկնապահի էր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 26, 2013 14:35

Բորիս Բերեզովսկին մահվանից առաջ տանը մենակ էր մնացել: Իր թիկնապահին նա ուղարկել էր քաղաք ինչ- որ հանձնարարությամբ, երբ վերջինս վերադարձել է , բիզնեսմենը արդեն մեռած է եղել: Այդ մասին հաղորդում է  Telegraph թերթը: Այժմ թիկնապահին լրագրողներն ու ոստիկանները համարում են հանգուցային վկա, իսկ գլխավոր իրեղեն  ապացույցը` տանը գտնված շարֆը: Նախորդ գիշեր պատոլոգանատոմները պատմել էին հերձման արդյունքների մասին. մահը վրա է հասել խեղդամահությունից, սակայն բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Բորիս Բերեզովսկուն  հայտնաբերել են մահացած մարտի 23-ին Բերկշիր կոմսության իր առանձնատանը: Հերձման արդյունքների մասին հայտնեցին մարտի 26-ի գիշերը: Ոստիկանությունը պնդում է, որ դա դեռ հետաքննության ավարտը  չէ: Դեռ հարկավոր է տոքսիկոլոգիական  փորձաքննություն կատարվի և հյուսվածքների անալիզ, ինչը դեռ մի քանի շաբաթ կտևի: Այդ ամենից հետո պաշտոնապես կհայտարավի մահվան պատճառը:

Առանձնատունը և շրջակայքը շրջափակված կմնա ամենաքիչը մեկ օր, այնտեղ աշխատում են կրիմինալիստները: Դղյակը պատկանում է Բերեզովսկու նախկին կնոջը`Գալինա Բեշարովային:

Մոտ օրերս Բերեզեվսկու ազգականները պետք է որոշեն, թե որտեղ են կազմակերպելու հուղարկավորությունը: Չի բացառվում, որ այն տեղի կունենա Ռուսաստանում, որտեղ ըստ վերջին տեղեկությունների, շատ էր ուզում վերադառնալ փախած օլիգարխը:

Դիտվել է 1581 անգամ:
Print Friendly

Leave a Reply