Երեք հոգի կալանավորվել են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 26, 2013 12:58

Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

Մարտի 25-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Իշխան Չ.-ն, որը մարտի 15-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Կողոպտիչը հայտնաբերվել է

Մարտի 25-ին, ժամը 18.10-ին,   ոստիկանության ծառայողները,   կողոպուտ կատարելու կասկածանքով, ոստիկանության Բազումի բաժանմունք բերման են ենթարկել 24-ամյա  մի երիտասարդի:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող արհեստական լճի մոտ 20-ամյա մի աղջկանից բացահայտ հափշտակել է ոսկյա մատանի:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:

Հետախուզվող՝ Սպանդարյան գյուղից

Մարտի 25-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները Շիրակի մարզի Սպանդարյան գյուղից  բերման են ենթարկել 1971 թ. ծնված Հովհաննես Հ.-ին, որը մարտի 15-ից  հետախուզվում էր ծեծի և սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի մեղադրանքով:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply