Հինգ ավտոպատահար,տասը վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 26, 2013 12:52

Վրաերթ Հանրապետության հրապարակում

Մարտի 25-ին, ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Հանրապետության հրապարակում վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Պատահար Խանջյան փողոցում

Մարտի 25-ին, ժամը  02.45-ի սահմաններում, «Ինֆինիտի»  մակնիշի ավտոմեքենան Երևանի Խանջյան փողոցում բախվել գետնացումի պատին, ինչի  հետևանքով վարորդը և 5 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Խաչմերուկում «Դայացու» և «Ռենջ Ռովեր» ավտոմեքենաներ են բախվել

Մարտի 26-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Երևանի Մոսկովյան փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Դայացու» և «Ռենջ Ռովեր»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Դայացու»-ի ուղևորուհին  մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Բախում և վրաերթ

Մարտի 25-ին, ժամը 08.50-ի սահմաններում, «Ֆիատ»  մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 54 շենքի մոտ  բախվել  է «Օպել»  մակնիշի ավտոմեքենայի, ապա «Օպել»-ը,  առաջ ընթանալով, վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 25-ին, ժամը 10.00-ին,  Աբովյան-Գեղաշեն երթուղու «ԳԱԶԵԼ-322132» մակնիշի  միկրոավտոբուսը Արամուս գյուղի սկզբնամասում կտրուկ արգելակել է, ինչի  հետևանքով տարեց ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 2008 անգամ:
Print Friendly

Leave a Reply