Քարդաշյան քույրերը վիրավորվել են Ford-ից անպատիվ գովազդի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 26, 2013 12:01

Քարդաշյան քույրերին զայրացրել է Ford Figo ավտոմեքենայի գովազդը, որտեղ նրանք ներկայացված են ավտոմեքենայի բեռնախցում` կապկպված և բերանները խցանված, իսկ ղեկին Փերիս Հիլթոնն է:

Ինչպես հաղորդում է Eonline, Քարդաշյան ընտանիքը լրջորեն վիրավորվել է այդ անհեթեթ բաներից և հայտարարել, որ դա ստեղծողները պետք է պատժվեն: Քարդաշյանների փաստաբանը ավելացրել է. ««Ետևում թող հոգսերը» գովազդի բառերը զզվելի են և վիրավորական ցանկացած կնոջ համար: Անընդունելի է, որ Ford -ը համագործակցում է այդպիսի գովազդային գործակալությունների հետ, որոնք նմանատիպ բաներներ են թողարկում: Քույրերը դա այդպես չեն թողնի և միջոց կգտնեն պատժելու գովազդը ստեղծողներին»:

Հիշեցնենք, որ չարաբաստիկ բաները ստեղծվել է Հնդկաստանում, Ford Figo ավտոմեքենան գովազդելու համար: Նմանատիպ մյուս երկու բաներներում ներկայացված են երեք առևանգած աղջիկների հետ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին և իր մրցակիցներին առևանգած Ֆորմուլա -1-ի  ավտոարշավորդ  Միխայիլ Շումախերը :
Հավելենք, որ Ford-ի ղեկավարությունը արդեն ներողություն խնդրել է Սիլվիո Բերլուսկոնիից:

Դիտվել է 1510 անգամ:
Print Friendly

Leave a Reply