Քուրդ զինյալները լքում են Թուրքիան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 26, 2013 17:04

Թուրքիայի սահմանային տարածքներում գործող քուրդ զինյալները, հետևելով Իմրալը կղզում բանտարկված իրենց առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կոչին, սկսել են հանձնել զենքերն ու հեռանալ Թուրքիայից։

Ինչպես տեղեկացնում է թուրքական “Աքշամ” թերթը, երեկ Հաքքարի և Շըրնաք նահանգների ծայրամասերում բնակվող մոտ 100 հոգանոց զինյալների խումբը լքել է Թուրքիայի սահմանը` անցնելով Իրաք։

Մինչև Նովրուզը գրեթե ամեն օր Իրաքում գտնվող քրդական ճամբարները ռմբակոծող F-16 տիպի կործանիչները երեկ պարզապես “վերահսկել են” նրանց։

Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում Նովրուզի տոնակատարության ժամանակ ներկայացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նամակը, որտեղ վերջինս PKK-ի զինյալներին կոչ է արել զենքերը վայր դնել և լքել երկիրը:

Դիտվել է 803 անգամ:
Print Friendly

Leave a Reply