Ապրիլի 23-ին տեղի կունենա ջահերով երթ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 26, 2013 11:19

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 2013թ. ապրիլի 23-ին նախատեսում են կազմակերպել հանրային հավաք և ջահերով ավանդական երթը:

Բոլոր ուսանողական, երիտասարդական կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու մեր այս նախաձեռնությանը։ Սիրելի’ երիտասարդներ, ապրիլի 24-ի նախօրյակին ապացուցենք մեր միասնությունը և մեր անժամանցելի իրավունքներին տեր լինելու վճռական կամքը:

Ջահերով երթի կազմակերպչական հանձնախմբի հեռախոսահամարն է` 010- 52-39-84:

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միություն

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

Դիտվել է 873 անգամ:
Print Friendly

Leave a Reply