Ինքնակամ լքել է զորամասը եւ ավազակային հարձակում կատարել

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | March 26, 2013 11:05

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, նռնակաձիգի օգնական, շարքային Գոռ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, ով մեղադրվում է կողոպուտի, ավազակային հարձակում կատարելու մեջ:

Ըստ նախաքննական մարմնի, Գ.Քոչարյանը, 2012թ. մարտին, ներկայանալով իբրև մտերիմ անձ, մուտք է գործել Ս.Հովհաննիսյանի տուն,  վերջինիս առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կապել ձեռքերը, որից հետո հափշտակել է ոսկե շղթան ու կախազարդը, ապա դիմել է փախուստի։

Գ.Քոչարյանին առաջադված մեղադրանքից նաեւ տեղեկանում ենք,որ 2012թ.ապրիլի 04-ին, շարքայինը ինքնակամ լքել է զորամասը, մեկնել Վանաձոր եւ, օգտվելով մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, ներս է մտել Ա.Գրիգորյանի բնակարան,  կտրող-ծակող առարկայի գործադրմամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով հարձակվել է տան տիրուհու վրա, կտրող-ծակող առարկայով նրա առողջությանը պատճառել է վնաս եւ հափշտակել  «HP» տեսակի նոթբուք համակարգիչ, «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս և 1.000 ՀՀ թղթադրամ։

Գ.Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել   ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2 -րդ մաս  3,4-րդ  կետերով, 361-րդ հոդվածի 1-ին մասի և 176-րդ հոդվածի  3-րդ մասի 1.1 կետով Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հեղինակ: 
Դիտվել է 1148 անգամ:
Print Friendly

Leave a Reply