Գերթեթև նյութ. չինացիների նոր ձեռքբերումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 26, 2013 10:23

Չյաձյանի համալսարանի մասնագետները ստեղծել են գրաֆենային աերոգել, որի խտություն ընդամենը  0,16 մգ է 1 խմ-ում: Համեմատության համար` ջրածնի խտությունն ընդամենը 2 անգամ է պակաս:

Իրենց երախայրիքի թեթևությունը ցուցադրելու համար  չինացիներն այն դրել են ծաղկաթերթի վրա:

Նոր նյութը հարմար է օդի ու ջրի մաքրման համար: Այն սպունգի նման կներծծի թափված նավթը: Այս նյութի յուրաքանչյուր գրամը կարող է ներծծել 900 գ օրգանական միացություն` վայրկյանում 68,8 գրամ արագությամբ:

Ի դեպ, նորույթն ընդամենն արտաքուստ է թվում նուրբ, իրականում այն սեղմելուց հետո վերականգնում է իր նախնական ձևը: Այդ նյութի ստացման եղանակը նկարագրված է   Advanced Materials ամսագրում:

MailOnline կայքի տեղեկացման համաձայն, այն ողջ աշխարհում կարող է ամենաթեթև նյութը համարվել: Մինչ այդ նման նյութ էր համարվում ամերիկացիների մշակումը, որի խտությունը մեկ քմ-ում կազմում էր 0,9 մգ:

Դիտվել է 1548 անգամ:
Print Friendly

Leave a Reply