«Կենգուրու» մաթեմատիկական մրցույթը մեկ շաբաթով հետաձգվում է

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 26, 2013 10:58

Հաշվի առնելով սովորողների շրջանում գրիպով հիվանդացության տարածման միտումները, ՀՀ կրթության և գիտության նախարարությանհրամանով դպրոցներում գարնանային արձակուրդը երկարաձգվել է մինչև մարտի 31-ը։ Նկատի առնելով այս հանգամանքը՝ «Այբ» կրթականհիմնադրամը մեկ շաբաթով հետաձգում է «Կենգուրու 2013»-ը, որը տեղի կունենա ապրիլի 4-ին։

Ուրախությամբ հայտնում ենք, որ արդեն 5-րդ տարին է, ինչ Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամը կազմակերպում և անցկացնում էաշխարհի ամենասիրված դպրոցական միջազգային մաթեմատիկական մրցույթը՝ «Կենգուրուն»: Նշենք, որ այս տարի «Կենգուրուին»մասնակցում է 39 500 աշակերտ Հայաստանի և Արցախի 960 դպրոցներից։ Այս ցուցանիշն ամենաբարձրն է նախորդ չորս տարիներիհամեմատ՝ ինչպես աշակերտների, այնպես և դպրոցների մասնակցության թվով։

Հայաստանում և Արցախում «Կենգուրու» մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը:

Մրցույթն անցկացվում է Հայաստանում՝ ՀՀ կրթության և գիտության, Արցախում՝ ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների հովանու ներքո:

Դիտվել է 1229 անգամ:
Print Friendly

Leave a Reply