ԱՄՆ-ի լաբորատորիայից վտանգավոր մանրէով փորձանոթ է անհետացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 26, 2013 10:00

Տեխասի նահանգի Գալվեսթոն քաղաքի գիտահետազոտական լաբորատորիայից վտանգավոր մանրէով փորձանոթ  է անհետացել: Մանրէն կարող է կիրառվել որպես կենսաբանական զենք:

Ոչ մեծ պլաստիկե փորձանոթի անհետացումը ( քիչ ուսումնասիրված Գուանարիտո մանրէով) հայտնաբեվել է անցած շաբաթ, պլանային գույքագրման ժամանակ: Փորձանոթը պահվում էր փակի տակ, սառցախցում:

Լաբորատորիայի ղեկավարությունը  կատարվածի մասին  անհապաղ տեղեկացրել է Ատլանտայում գտնվող Հիվանդությունների վերահսկման ու կանխման ազգային կենտրոնին  ու ՀԴԲ-ին:

Լաբորատորիայի տնօրեն Սքոթ Ուիվերի խոսքով, անվտանգության համակարգի ստուգումը ցույց է տվել, որ չթույլատրված մուտք լաբորատորիա չի արձանագրվել: Ենթադրվում է, որ այն ոչ թե գողացել են, այլ ոչնչացրել հենց լաբորատորիայում:

Գալվեսթոնի հետազոտական ինստիտուտում զբաղվում են վտանգավոր հիվանդությունների դեմ պատվաստանյութ ստեղծելով, մասնավորապես, վենեսուելական հեմոռագիկ տենդի, որի հարուցիչը Գուանարիտո մանրէն է:

Դիտվել է 1598 անգամ:
Print Friendly

Leave a Reply