Փրկարարները օգնել են 71-ամյա կնոջը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 26, 2013 9:30

Մարտի 25-ին, ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գոգոլ փողոցի թիվ 5 շենքի 46 բնակարանի բնակիչը դուրս է գրվել հիվանդանոցից և բնակարան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները Մելինա Միքայելյանին (ծնվ.1942 թ.) շտապ օգնության ավտոմեքենայից տեղափոխել են բնակարան:

Դիտվել է 902 անգամ:
Print Friendly

Leave a Reply