Գվատեմալայի մայրաքաղաքի մոտակայքում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 26, 2013 9:24

Այսօր Գվատեմալայում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է  մայրաքաղաքից 10 կմ հեռավորության ու 200 կմ խորության վրա:

2012-ի նոյեմբերին Գվատեմալայի հարավ-արևմուտքում գտնվող  Սան-Մարկոս վարչական տարածքում 7,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով 50 մարդ զոհվեց: 1976-ին նույն հզորությամբ ստորգետնյա ցնցումները հանգեցրին 23 հազար մարդու մահվան:

Դիտվել է 1469 անգամ:
Print Friendly

Leave a Reply