Մահվան ելքով ավտովթար Գետափ-Մարտունի ավտոճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 26, 2013 9:23

Մարտի 25-ին, ժամը 18.08-ին տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, սակայն անհրաժեշտությունը վերանալու պատճառով, ետ է վերադարձվել ճանապարհից:

Պարզվել է, որ «Վոլկսվագեն Ջետտա» մակնիշի 32 ԼՏ 463 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Մերուժան Բաբայան, ծնվ.1958թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչից Մ.Բաբայանը տեղում զոհվել է:

Դիտվել է 1549 անգամ:
Print Friendly

Leave a Reply