Հրդեհներ Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 26, 2013 9:20

Հրդեհ Հայթաղ գյուղում

Մարտի 26-ին, ժամը 05.44-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել է մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հայթաղ գյուղի Կոմիտասի փողոցի թիվ 30 տանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.09-ին, մարվել` 06.49-ին:
Ջեմմա Հարությունյանին պատկանող տան նկուղում և բակում այրվել է աղբ (25 քմ) և տանիքի կառուցատարրերը` 1,5 քմ:

Հրդեհ Մաշտոցի պողոտայում

Մարտի 25-ին, ժամը 19.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 27ա շենքի մոտակայքում՝ կիսակառույց կաթսայատանը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.12-ին, մարվել` 20.28-ին: Այրվել է շինարարական աղբ (30 քմ):

Հրդեհ Տաշիր քաղաքում

Մարտի 25-ին, ժամը 15.58-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Տաշիր քաղաքի Պուշկինի փողոցի թիվ 54 տան հարակից անասնագոմի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.20-ին, մարվել` 16.50-ին:
Այրվել են Մ.Սուվոևային պատկանող անասնագոմի տանիքի կառուցատարրերը` 25 քմ և 15 հակ անասնակեր:

Հրդեհ Ավշար գյուղում

Մարտի 25-ին, ժմը 15.44-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ավշար գյուղի վերջնամասում (ֆուտբոլի մարզադաշտի մոտակայք) այրվում է չբնակեցված տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, այրվում է Ալվարդ Գրիգորյանին պատկանող չբնակեցված վագոն-տնակի ջերմամեկուսիչ շերտը` 8 քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.40-ին, մարվել` 17.04-ին:

Դիտվել է 827 անգամ:
Print Friendly

Leave a Reply