ԱՄՆ զինվորականը հայտնում է, որ Գուանտանամոյի հացադուլ հայտարարած բանտարկյալների թիվը աճում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2013 23:40

ԱՄՆ զինվորականը հայտնում է, որ Գուանտանամոյի բանտում նվազագույնը 28 բանտարկյալներ հացադուլ են հայտարարել:
Բանտի ներկայացուցիչը հայտնում է, որ Կուբայի տարածքում տեղակայված ԱՄՆ-ի բանտում պահվող 28 մարդիկ զինվորականների կողմից ստացել են հացադուլավորներ անվանումը: Երկուշաբթի օրը ռազմածովային կապիտան Ռոբերտ Դուրբանը հայտնել է, որ հացադուլավորներից 10-ին ստիպողաբար հեղուկացված վիտամիններ են տալիս մարմնի կշռի վտանգավոր նվազումից խուսափելու համար: Նրանցից երեքը գտնվում են հիվանդանոցում և բուժվում են մարմնի ջրազրկման դեմ:
Դատապաշտապանների տեղեկություններով՝ փետրվարի 6-ին հացադուլ հայտարարած բանտարկյալները բողոքում են իրենց խցերի խուզարկումների և իրենց ոչ հստակ դատավճռի դեմ: Դատապաշտպանները հայտնում են նաև, որ Գուանտանամոյում պահվող 166 բանտարկյալների մեծ մասը հացադուլի մեջ է գտնվում:
Այս շաբաթ Կարմիր խաչի պատվիրակությունը կայցելի Գուանտանամո:

Դիտվել է 1456 անգամ:
Print Friendly

Leave a Reply