«Միկան» և «Գանձասարը» հաղթանակած

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 12, 2010 15:10

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրի վերջին երկու խաղերն էլ արդյունավետ ելքեր ունեցան: «Միկան» երևանյան սեփական խաղադաշտում հաղթեց «Կիլիկիային»` 2:0: Իսկ «Գանձասարը» հյուրընկալվելիս Գյումրիում  1:0 հաշվով առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում են «Փյունիկը» և «Ուլիսը», որոնք վաստակել են 7-ական միավոր:  1 միավորով ետ են մնում «Միկան» և «Կիլիկիան»: Ապա հաջորդում են «Բանանցը» ( 4 ) , «Գանձասարը» (3), «Իմպուլսը» (1): Միավոր չի վաստակել Գյումրիի «Շիրակը»:

Լավագույն ռմբարկուների ցուցակը գլխավորում են «Բանանցի» խաղացողներ Սամվել Մելքոնյանն ու Էդուարդո դո Սանթոսը, որոնք մրցակիցների դարպասները գրավել են 3-ական անգամ:

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply