Լողորդը, կախվելով 3 մետր երկարությամբ սպիտակ շնաձկան պոչից, փրկել է իր գիդի կյանքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2013 22:59

Շնչադիմակով լողորդը, բռնելով 3 մետր երկարություն ունեցող շնաձկան պոչից, փրկել է իր գիդի կյանքը, որի ոտքը կենդանին բռնել էր:

Այսօր 50-ամյա  Տրևոր Բերնսը պարգևատրվել է քաջության աստղով արևմտյան Ավստրիալիայի Ռոքինհեմ ծովափում Էլիս Ֆրանկոմին փրկելու համար:

Այդ ժամանակ 19-ամյա Ֆրանկոմը տասնյակ շնչադիմակով լողորդների ուղեկցում էր դելֆինների հետ լողալու, երբ շնաձուկը բռնել էր նրա ազդրից:

Երբ Բերնսը տեսել է, թե ինչ է կատարվում, բռնել էր Ֆրանկոմին թափահարող շնաձկան պոչից:

Բրիսբենցի բարձր տեխնոլոգիաների խորհրդատուն, այսօր ստանալով քաղաքացիական արիություն ցուցաբերելու համար իր երկրորդ պարգևը, հայտնում է, որ այդ պահին ինքը միայն մտածում էր, շնաձկանը հեռացնելով, աղջկան ազատելու մասին:

Մի քանի վարկյան անց այն պահից, ինչ Բերնսը կախվել էր շնաձկան պոչից, կենդանին բաց է թողել Ֆրանկոմին:

Աղջկա անկենդան մարմինը խորտակվելիս է եղել, երբ Բերնսը դժվարությամբ գտել է այն արյունոտ ջրում և նրան ափ է հանել, որտեղ աղջկա գիտակցությունը վերադարձել է:

Այժմ Բերնսը և Ֆրանկոմը ու նրա ընտանիքը ընկերներ են դարձել 2010թ-ին տեղի ունեցած դեպքից հետո:

Դիտվել է 1341 անգամ:
Print Friendly

Leave a Reply