Թուրքական ռազմական ինքնաթիռները հետախուզական թռիչք են կատարել PKK-ի ճամբարների վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2013 20:48

Այսօր առավոտյան Դիարբեքիրից «F-16» տիպի ռազմական հինգ ինքնաթիռ հետախուզական թռիչք են իրականացրել Հյուսիսային Իրաքի Նեհդինան շրջանում գտնվող PKK-ի ճամբարների վրա:
Թուրքական «Haberler»-ը հաղորդում է, որ թռիչքի նպատակը եղել է PKK-ի խմբերի գործողություններին հետևելը: Հայտնի է դարձել, որ նման հեռախուզական թռիչքները անցկացվելու են նաև հետայսու, որպեսզի արձանագրեն PKK-ի ճամբարների կողմից ձեռնարկված ցանկացած արտակարգ գործողություն: Ինքնաթիռների թռիչքը որոշակի լարվածություն է ստեղծել շրջանում, սակայն հայտարարվել է, որ PKK-ի խմբերը Թուրքիայի սահմաններին ուղղված որևէ զիված գործողություն չեն ձեռնարկում և թռիչքը միայն իրավիճակին ծանոթանալու նպատակով է իրականացվել:

Դիտվել է 987 անգամ:
Print Friendly

Leave a Reply