Էրդողանը ատում է հայերին և հույներին. Շառլ Ազնավուր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2013 19:28

Աշխարհահռչակ հայ երգիչ Շառլ Ազնավուրը, որը միևնույն ժամանակ հանդիսանում է Հայաստանի դեսպանը Շվեյցարիայում, հարցազրույց տալով շվեյցարական «RTS» հեռուստաընկերությանը, անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացմանը: Հաղորդավարը Ազնավուրին հիշեցրել է. «Թուրքերի հետ հարաբերությունների մասին մի գեղեցիկ խոսք ունեք՝ պետք է չմոռանալ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, միևնույն ժամանակ չպետք է ատել թուրքերին»: Ազնավուրն էլ այս կապակցությամբ նշելով, որ իր համար կարևորություն չունի ցեղասպանություն բառը, ասել է, թե ցանկանում է, որ Թուրքիան ճանաչի պատմական դեպքերը և բացի Հայաստանի հետ սահմանը:
Թուրքական «Gazete 24»-ը գրում է, որ Ազնավուրը պատմել է, որ Հայաստանը և Թուրքիայի միջև անօրինական առևտուր է իրականացվում, հայերը իրենց արձակուրդը Թուրքիայում են անցկացնում, ուստի ներկայից վիճակը ծիծաղել է: Հաղոդավարի այն դիտարկմանը, թե Հայաստան բառը թուրքերի մոտ շոկ է առաջացնում, Ազնավուրը այսպես է պատասխանել. «Ոչ միայն հայ, այլև հույն բառը նույն ազդեցությունն է գործում: Թուրք վարչապետը մեկ օր ասել է, թե ատում է հայերին և հույներին»,-նշել է Ազնավուրը, ասելով, որ վարչապետը չպետք է նման արտահայտություններ թույլ տար:

Դիտվել է 2101 անգամ:
Print Friendly

Leave a Reply