ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության աշխատակիցը փորձել է հարվածել ադրբեջանցի ուսանողին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2013 19:23

Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Ադրբեջանի մշտական ներկայացուցչության աշխատակից Ֆարիդ Ջաբրաիլովն  ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում հարձակվել է 3-րդ կուրսի ադրբեջանցի ուսանող Էմիլ Իսմայիլի վրա և փորձել է ծեծել նրան, հաղորդում է ադրբեջանական “Contact” լրատվական կայքը:

Դեպքը տեղի է ունեցել մարտի 22-ին՝ Նյու Յորքում ադրբեջանական համայնքի կողմից կազմակերպած միջոցառման ժամանակ: “Թուրան” գործակալության հետ զրույցում ուսանողն ասել է, որ Ջաբրաիլովը հարձակվել է իր վրա և փերձել է հարվածել: Ներկաները կանխել են փարձը:

Էմիլ Իսմայիլը հավելել է, որ ինքն արդեն դիմել է Նյու Յորքի ոստիկանություն, որտեղ նրան խոստացել են փաստի առնչությամբ հետաքննություն սկսել: Չնայած Ջաբրաիլովը դիվանագիտական անձեռնխելիություն ունի, ուսանողն ամեն ինչ անելու է, որ դիվանագետը պատժվի իր արարքի համար:

Երիտասարդ ակտիվիստը պատմել է նաև, որ դիվանագետը ծանոթների միջոցով նախկինում ևս իրեն սպառնացել է: Պատճառը, նրա խոսքով, ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչության շենքի առջև տեղի ունեցած բողոքի ակցիան էր, որին մասնակցել էր նաև ինքը: Ակցիան ուղղված էր Ադրբեջանում երիտասարդ ակտիվիստների նկատմամբ կիրառվող ճնշման դեմ:

Դիտվել է 1476 անգամ:
Print Friendly

Leave a Reply