Քրդերն աջակցելու են Էրդողանի` նախագահ դառնալուն. Financial Times

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2013 19:19

Financial Times (FT) թերթում լույս է տեսել մի հոդված, որտեղ ասվում է, որ քուրդ քաղաքական գործիչները աջակցելու են Էրդողանի`Թուրքիայի նախագահ դառնալուն, եթե սահմանադրության փոփոխված տարբերակում քրդերին մշակութային և քաղաքական իրավունքներ տրվի, հաղորդում է թուրքական “T24” կայքը:

Գնահատելով Քրդստանի աշխատավորական կուսակցույան առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նամակը` FT-ում նշվում է, որ նման պարագայում վարչապետ Էրդողանը լինելու է ամենա ուժեղ նախագահի թեկնածուն:

Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիրաբեքիր քաղաքում Նովրուզի տոնակատարության ժամանակ կարդացել են Աբդուլլահ Օջալանի նամակը, որտեղ վերջինս PKK-ի զինյալներին կոչ է արել զենքերը վայր դնել և լքել երկիրը:

Դիտվել է 1691 անգամ:
Print Friendly

Leave a Reply