Ֆինլանդիան կողմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2013 19:15

Ֆինլանդիայի վարչապետ Յուրկի Կատայնենը երկրի հյուսիսում գտնվող դահուկային քաղաքում եվրոպական երկրների առաջնորդների ընդունելության ժամանակ անդրադարձել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցին: «Միգուցե մենք մի փոքր այլ պատկեր կունենայինք Եվրամիության երկներում շարունակվող անկման տեսանկյունից, եթե Թուրքիան դրա անդամը լիներ»,-նշել է վարչապետը:
«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը, քննարկվել են համաեվրոպական հեռանկարներ: «Թուրքիան իր հսկայական բնակչությամբ և տնտեսական կայուն աճով կարող է օգտակար լինել Եվրոպային: Իհարկե, մենք այս հարցում լիոնվին վստահ չենք կարող լինել, սակայն եթե Թուրքիան դառնար Եվրամիության անդամ երկիր, անշուշտ դրականորեն կանդրադառնար Եվրամիության ներկայիս վիճակի վրա»,-հայտարարել է ֆին վարչապետը: Վերջինս նշել է, որ Ֆինլանդիան կողմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը և աջակցում է նրա ընդունմանը որպես լիիրավ անդամ:

Դիտվել է 1142 անգամ:
Print Friendly

Leave a Reply