Թուրքիան պատրաստ է ընդունել 2020 թվականի Օլիմպիադան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | մարտի 25, 2013 19:11
Թուրքիայի նախագահ Աբուլլահ Գյուլը հարցազրույց է տվել «Anadolu» գործակալության թղթակցին Օլիմպիական միջազգային կոմիտեի նիստից հետո: Կոմիտեն Թուրքիայում ստուգայց է անցկացրել, քանի որ Ստամբուլը համարվում է 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի թեկնածու քաղաք:
Նախագահ Գյուլը, նշելով, որ Ստամբուլը առևտրական, ֆինանսական և մշակույթային խոշոր կենտրոն է, հայտարարել է, որ քաղաքն ունի անհրաժեշտ բոլոր պայմանները օլիմպիական խաղերն ընդունելու համար: Նրա խոսքերով, եթե 2020 թվականի օլիմպիական խաղերը տեղի ունենան Ստամբուլում, ապա այն կդառնա առաջին օլիմպիադան, որն անցկացվում է մահմեդական երկրում:
Դիտվել է 1076 անգամ:





Facebook
Tweet This