Ֆուտբոլի Չեխիայի հավաքականը հաղթելու հույսով է եկել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 25, 2013 19:06

Վաղը Չեխիայի ֆուտբոլի հավաքականը մեծ հույսերով է խաղադաշտ դուրս գալու, որպեսզի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում հանդիպում անցկացնի Հայաստանի ներկայացուցիչների հետ:

Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը վստահ է իր թիմի հաղթանակին: Այդ մասին նա հայտնեց Երևանում լրագրողների հետ  այսօր ունեցած հանդիպման ժամանակ: Մարզիչը պարզաբանեց, որ Դանիայի ներկայացուցիչներին պարտվելուց հետո, ծանր իրավիճակում են հայտնվել և  միայն մեկ ելք ունեն` պետք է անպայման հաղթեն` այլապես կկորցնեն  աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում հաջորդ փուլի ուղեգիր ձեռք բերելու բոլոր հույսերը:

Նա Հայաստանի հավաքականին անցանկալի մրցակից է համարում, այդուհանդերձ, համոզված է, որ իր թիմն առավելություն կունենա: Ըստ նրա Չեխիայի հավաքականը դրա համար պետք է հուսալի խաղա պաշտպանությունում և հսկողության տակ պահի հայ հարձակվողներին: Չեխ մասնագետը գտնում է, որ հոգեբանորեն  պատրաստ են մարտական խաղ ցուցադրելու, ավելի լավ  աշխատելու, քան Դանիայի հավաքականի հետ խաղում:

Ասուլիսին ներկա գտնվող թիմի ավագ Թոմաշ Ռոսիցիկին նշեց, որ, Դանիայի ընտրանուն պարտվելով, մեծ սխալ են թույլ տվել և այն կարող են  ուղղել միայն Հայաստանի հավաքականին  հաղթելով:

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply