Facebook-ում տեղադրված լուսանկարի պատճառով ամերիկացուն 11 տարվա ազատազրկում է սպառնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2013 17:27

ԱՄՆ-ում  Վիսկոնսինի 23-ամյա  բնակիչ Քրիստոֆեր Ռոբինսոնը համացանցում հրապարակած լուսանկարի պատճառով  կարող է ազատազրկվել 11 տարով : Բանն այն է, որ երիտասարդը լուսանկարվել է ազդեցիկ քանակությամբ գումարով, մինչդեռ ոստիկանությունը պարզել է, որ նա խուսափում է ալիմենտ վճարելուց:

Երիտասարդին 3 կետով մեղադրանք է առաջադրվում` իր 3-ամյա երեխային ֆինանսական աջակցությունից խուսափելու համար: Ռոբինսոնը երեխայի մորը ոչ մի անգամ նյութական օգնություն չի ցուցաբերել, ամեն  անգամ պատճառաբանելով, որ առանց այդ էլ իր եկամուտները շատ խղճուկ են. գումարը, որը պետք է  վճարվի, կազմում է ամսական  ընդամենը 150  դոլար:

Դատավորը հետաքրքրվեց երիտասարդով միայն այն ժամանակ, երբ վերջինս լուսանկարները հրապարակեց համացանցում: Հենց այդ լուսանկարն է հայտնվել   տղամարդու դեմ հարուցված քրեական գործի հիմքում:

“Facebook-ում այնպիսի տեղեկություններ են, որոնք մենք չենք կարող իմանալ”,- ասել է ոստիկանական բաժանմունքի աշխատակիցը և հավելել , որ երիտասարդի անձնական էջեր մուտք գործելու համար համապատասխան բողոքի դիմում է հարկավոր: Դրանից հետո քննիչը կդիմի դատարան, որն էլ անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում սոցիալական ցանցի ղեկավարությունից կպահանջի ըքաունթի մուտք: Մասնագետը ճշտել է, որ սոցիալական ցանցերը դետեկտիվներին օգնում են կասկածյալների կյանքի վերաբերյալ ապացույցներ ունենալ: Հիմա մասնագետները պետք է պարզեն, թե լուսանկարում ում փողերն են:  Եթե նրա մեղքը հաստատվի, ապա նա ճաղերի ետևում կանցկացնի 11 տարի:

Համացանցից օգտվողները հաճախ չեն էլ մտածում իրենց էջում տեղադրած տեղեկությունների մասին :

Դիտվել է 1936 անգամ:
Print Friendly

Leave a Reply