Մեծ, սպիտակ շնաձուկը ՀԱՀ-ում հարձակվել է ջրասույզի վրա, տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2013 17:00

Ահռելի գիշատիչը հարձակվել է էքստրիմ հանգիստ սիրողի վրա, որը մետաղյա վանդակով իջել էր ջրի հատակ: Կանադացի ջրասույզը իր տիկնոջ հետ մեղրամսի էր մեկնել Հարավաֆրիկյան Հանրապետություն և այնտեղ տղամարդը մի կերպ է խուսափել սպիտակ շնաձկան զոհը դառնալուց : Ցնցող տեսահոլովակը, որը նկարահանել էին ընկերները , քիչ անց հայտնվել է համացանցում, հաղորդում է Metro:

Դեպքը, որը բարեբախտաբար ողբերգության չվերածվեց, տեղի է ունեցել աֆրիկական Գանսբաաի գյուղում: Տղամարդը իր հարսանիքի հաջորդ օրը տիկնոջ հետ  ժամանել  է ՀԱՀ :  Նա որոշել է օգտվել տեղի ծովայինների զբոսաշրջիկներին առաջարկած ամենահետաքրքիր ատրակցիոններից մեկից: Կանադացին հագել է ջրսույզով հիդրոկոստյում և մտել մետաղական վանդակի մեջ: Մասնագետների հսկողության տակ տղամարդուն դանդաղ իջեցրել են շնաձկների ոչ մեծ կուտակումների մոտակայքում: Դա  բավականին տարածված զվարճալիք է այն մարդկանց համար, որոնք ուզում են ծովային գիշատիչներին հետևել մոտիկ տարածությունից:

Սակայն  կանադացի Ռոջերի համար  զվարճանքի այդ տեսակը կարող էր կյանք արժենալ:

Մարդիկ, որոնք հետևում էին կանադացու սուզվելուն, հանկարծ ականատես դարձան , թե ինչպես է վանդակին մոտենում հսկայական շնաձուկը: Պարզվում է `Ռոջերը ինքն է հրապուրել նրան` գլուխը դուրս հանելով վանդակից: Ցավոք սրտի նա այդ վիճակում մնացել է ամենաանհարմար պահին: Տախտակամածի վրա գտնվողները սարսափի մեջ էին, քաղցած գիշատիչը հարձակվում էր վանդակի վրա իր սուր ատամներով, բարեբախտաբար վերջին պահին զբոսաշրջիկը կարողանում է գլուխը հանել վանդակի ճաղերից: Ռոջերի բարեկամ Բրայան Պալմերը, տեղադրելով սահմռկեցուցիչ կադրերը YouTube, հայտարարել է , որ այդ ամենը դիտել է սարսափած, սակայն չի պատկերացրել, թե ինչպես օգնի ընկերոջը: Կյանքը մազից կախված Ռոջերը իր անսպասելի փրկությունը հրաշք է համարել: Տղամարդը խոստովանել է, որ արդեն պատրաստվել էր անխուսափելիին և իր աչքի առջև եկել էին իր կյանքի լավագույն պահերը:
Ցավոք , սա այս տարվա միակ դեպքը չէ, երբ շնաձուկը հարձակվում է ոչինչ չկասկածող լողորդի վրա: Փետրվարի վերջին  ծովային գիշատիչնրի մի ամբողջ երամ գզեց նորզելանդական մի հայտնի ռեժիսորի:

Դիտվել է 1720 անգամ:
Print Friendly

Leave a Reply