Ադրբեջանի Գաբալա քաղաքում սկսվել է բողոքի ակցիա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2013 16:51

Այսօր`մարտի 25-ին, Ադրբեջանի Գաբալա քաղաքում Azəri Trans շինարարական ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել: Ակցիային մասնակցել է մոտ 100 մարդ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Haqqin” կայքը, ակցիայի մասնակիցները պահանջել են բարելավել աշխատանքային պայմանները, մասնավորապես՝ բարձրացնել աշխատավարձը, ինչպես նաև աշխատանքային պայմանագրեր կնքել իրենց հետ:

Աշխատակիցներն ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են, որ երկու ամիս առաջ իրենք աշխատանքային պայմանագրեր կնքելու պահանջով դիմել են ընկերության ղեկավարությանը, որի պատճառով 46 մարդ հեռացվել է աշխատանքից:

Azəri Trans ընկերության ղեկավարությունը ակցիային որևէ կերպ չի արձագանքել:

Դիտվել է 1202 անգամ:
Print Friendly

Leave a Reply