Ռեգբիի Հայաստանի հավաքականը հաղթեց Սերբիայի ընտրանուն
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | April 12, 2010 15:02
Ռեգբիի Հայաստանի հավաքականը, որը Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարում հանդես է գալիս C խմբում, ավարտեց մրցելույթները:
Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած վերջին սկզբունքային հանդիպումում մերոնք հաղթեցին Սերբիայի հավաքականին` 20:19 հաշվով: Վաստակած 16 միավորով Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 2-րդ տեղը, առաջ անցնելով Սերբիայի ներկայացուցիչներից: Մերոնք հաջորդ մրցաշրջանում հանդես կգան նույն խմբում: Այս մրցաշարը տարբեր պատճառներով Հայաստանի հավաքականի համար անհաջող էր դասավորվել: Իսկ խմբում առաջին տեղը վաղուց իրենց համար ապահովել են Լիտվայի ներկայացուցիչները, որոնք ունեն 18 միավոր:






Facebook
Tweet This
Email This Post
