Դաժան մարդասպանը խնդրում է իրեն մոր մոտ թողնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2013 16:26

Նորվեգացի մոլագար Անդերս Բրեյվիկը, որը 2011-ի հուլիսին երկու ահաբեկչական ակտ իրականացրեց ու կյանքից զրկեց 77 մարդու, աղաչում է քաղաքական ղեկավարությանն իրեն թույլատրել հրաժեշտ տալ վախճանված մորը:

66-ամյա Վենչե Բերինգ Բրեյվիկը մահացել է անցած շաբաթ, տևական հիվանդության հետևանքով: Վերջին անգամ նա որդուն այցելել է այս ամսվա սկզբին: Մորը հրաժեշտ տալու Բրեյվիկի ցանկությունը հնչեցրել է նրա փաստաբան Թորդ Յորդետը: Նորվեգիայի իշխանությունները այդ առիթով մեկնաբանություններ անելուց ձեռնպահ են մնացել:

Դիտվել է 1259 անգամ:
Print Friendly

Leave a Reply