2013թ.-ից սկսած Ադրբեջանի ուժային կառույցներում մահացել է 20 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2013 16:17

Մարտի 24-ին ադրբեջանական “Դոկտրինա” ռազմական հետազոտությունների կենտրոնը զեկույցը է ներկայացրել 2013թ.-ի սկզբից ի վեր Ադրբեջանի ուժային կառույցներում զոհերի մասին, հաղորդում է ադրբեջանական “Contact” կայքը:
Զեկույցի համաձայն՝ ադրբեջանի ուժային կառույցներում զոհերի թիվը 20 է: Նրանցից միայն երեքն են մահացել շփման գծում: Մնացած զոհերը գրանցվել են խաղաղ պայմաններում :
Մահացածներից 16-ը ներկայացնում են պաշտպանության նախարարությունը, մնացած չորսը՝ սահմանային ծառայությունը, ներքին գործերի նախարարությունը, պետական հատուկ պահպանության ծառայությունը և արտակարգ իրավիճակների ծառայությունը:
Այս նույն ժամանակահատվածում ուժային կառույցներում վիրավորվել է 14 մարդ, որից 12-ը պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ են:

Դիտվել է 948 անգամ:
Print Friendly

Leave a Reply