Մոսկվայում տղամարդն ընկերոջը ռադիացիայի է ենթարկել, որպեսզի վերջինս անմահանա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2013 16:08

Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է քոլեջի դասատուին, որը տանը ռադիոակտիվ նյութ էր պահում ու ճառագայթման է ենթարկել անմահանալ ցանկացող  ընկերոջը:

Աղբյուրը հայտնել է, որ հետաքննությամբ հայտնաբերվել է  ռադիոակտիվ նյութ.”Տղամարդն ասել է, որ իր ընկերը ցանկանում է անմահ դառնալ ու դրա համար էլ ինքը ճառագայթման է ենթարկել նրան: Ընկերն անգամ Չեռնոբիլի  աղետի գոտի է մեկնել որպեսզի ճառագայթահարվի ու անմահ դառնա”:

Կիրակի ձերբակալվածի նկատմամբ գործ է հարուցվել , որի համաձայն նախատեսվում է մինչև 7 տարվա ազատազրկում:

Դիտվել է 1397 անգամ:
Print Friendly

Leave a Reply