Գյուղնախարարությունը այգետերերին կոչ է անում ցրտահարության դեմ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 25, 2013 16:07

Հանրապետության ցածրադիր գոտում ծիրանենիների  զանգվածային ծաղկումը  համընկել է գարնանային ցրտահարությունների հետ: Երեկ ողջ օրը , հաշվի առնելով հնարավոր վտանգը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայություններն ու մասնագետները`  նախարար Սերգո Կարապետյանի և փոխնախարարների գլխավորությամբ,  եղել են Արարատի և Արմավիրի մարզերում, խորհրդատվական հանդիպումներ ունեցել համայնքների ղեկավարների և այգետերերի հետ:

Հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով` խորհուրդ է տրվել այգիների հարակից հատվածներում, քամու ուղղությամբ, օգտագործելով բուսական կիսաչոր մնացորդները, ստեղծել կայուն ծխածածկույթ: Հատկապես մեծ է ցրտահարության վտանգն  առավոտյան ժամը  չորսից  յոթն ընկած ժամանակահատվածում:

Նախնական տվյալներով,  վտանգի գոտում հայտնված տարածքների մեծ մասում , հաշվի առնելով , մասնագետների հորդորները, ողջ գիշեր իրականացվել են համապատասխան աշխատանքներ: Մասնագետների կարծիքով,  կայուն ծխածակույթի ապահովումը ճիշտ և ժամանակին   իրականացումը    մեծապես կրճատում է կորուստների հավանականությունը:

 Ըստ օթերևութաբանների,  այս գիշեր  ևս  ցրտահարման վտանգ կա:Ուստի  գյուղատնտեսության նախարարությունը կեչ է անում  այգետերերին  ուշադրությամբ հետևել գիշերային ջերմաստիճանների տատանումներին և անհրաժեշտության դեպքում այգիներում շարունակել կայուն ծխածածկույթի ստեղծումը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանձնարարությամբ  այսօր ևս  մասնագետների խմբերը`  ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարների գլխավորությամբ գտնվում են գիշերվա ընթացքում առավել ցածր ջերմաստիճաններ  գրանցած համայնքներում, ուր  դիտարկումների արդյունքում համապատասխան խորհուրդներ ու ցուցումներ են տալիս այգետերերին:

Դիտվել է 1045 անգամ:
Print Friendly

Leave a Reply