Ջոն Քերրին չնախատեսված այց է կատարել Աֆղանստան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2013 16:05

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին անսպասելի այց է կատարել Աֆղանստան նախագահ Համիդ Քարզայի հետ բանակցություններ վարելու համար:

Քերրին և Քարզայը կքննարկեն այնպիսի հարցեր,  ինչպիսիք են Աֆղանստանի հաշտեցումը, անվտանգության պատասխանատվության փոխանցումը աֆղանական ուժերին և Աֆղանստանի ընտրությունները:

ԱՄՆ-ն և Աֆղանստանը հույս ունեն կայունացնել երկիրը նախքան ԱՄՆ ղեկավարությամբ ՆԱՏՕ-ի մարտական զորքերը կլքեն Աֆղանստանը 2014թ վերջին:

Այս շաբաթվա ընթացքում նախատեսվում է նաև Քարզայի այցը Քաթար, որտեղ Թալիբանի հետ տեղի կունենան բանակցություններ խաղաղության և Թալիբանի գրասենյակ բացելու վերաբերյալ:

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply