ԵՄ-ն և Ճապոնիան կբանակցեն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2013 16:01

Երկուշաբթի ԵՄ-ն և Ճապոնիան պատրաստվում են բանակցություններ վարել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ: Օրվա վերջում երկու կողմերը կունենան հեռախոսային համաժողով:

Ժամը 18:00-ին Եվրամիության խորհրդի և հանձնաժողովի ղեկավարներ Վան Ռոմփույը և Ժոզե Մանուել Բառոզոն հեռախոսազանգի միջոցով կբանակցեն Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեյի հետ:

ԵՄ առևտրի գծով հանձնակատար Կարել Դը Գուխտը ասել է, որ Եվրոպական օտարերկրյա ուղղակի ներդրումների միայն երեք տոկոսն է Ճապոնիայում, իսկ դա նշանակում է, որ ԵՄ-Ճապոնիա առևտրական և ներդրումային հարաբերությունները  պետք է ընդլայնել:

ԵՄ-ն փորձում է աշխարհի առաջատար տնտեսությունների՝ ԱՄՆ-ի և Ճապոնիայի  հետ կնքել երկկողմանի առևտրային համաձայնագրեր, որը կարող է խթանել Եվրոպայի տնտեսությունը:

Դիտվել է 1050 անգամ:
Print Friendly

Leave a Reply