Մեքսիկայում սպանել են քաղաքապետին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2013 15:58

Մեքսիկայի հարավում անհայտ անձինք սպանել են Սան-Խուան-Միստեպեկի քաղաքապետին ու նրա թիկնապահին, հայտնում է   BBC-ն:

Անհայտ անձինք կիրակի, վաղ առավոտյան թաքստոցից  գնդակոծել են քաղաքապետի ավտոմեքենան: Տեղի ոստիկանությունը դեռևս եզրահանգումներ անել չի շտապում սակայն կասկածում է, որ դա հանցագործ խմբավորման ձեռքի գործն է:

Վերջին մի քանի տարվա մեջ Մեքսիկայում մի քանի քաղաքապետ է սպանվել: Մեծ մասամբ նման դեպքեր կատարվում են  այն քաղաքներում, որոնցում հաճախ են թմրավաճառների  միջև բախումներ լինում:

Դիտվել է 1329 անգամ:
Print Friendly

Leave a Reply