Շվեդ վարորդը սևամորթներին և սպիտակամորթներին ստիպել է ճամփորդել առանձին ավտոբուսներով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2013 15:59

Ըստ տեղեկությունների՝ Շվեդիայում սևամորթներին և սպիտակամորթներին ստիպել են ճամփորդել առանձին ավտոբուսներով:

Ներկայումս հարցաքնություն է սկսվել Ստոկհոլմում տեղի ունեցած դեպքից հետո, երբ ավտոբուսի վարորդը սևամորթներին, ասիացիներին և այլ ոչ սպիտակամորթների տեղավորել էր մի ավտոբուսում, իսկ բոլոր կովկասցիներին մեկ այլ ավտոբուսում:

Ուղևորուհիներից մեկի կարծիքով՝ դա շատ տհաճ զգացողություն էր՝ կարծես իրենց ավտոբուսով տանում էին օդանավակայան Շվեդիայից արտաքսելու համար, երբ իրեն իր եղբոր և ընկերոջ հետ թույլ չէին տվել բարձրանալ սպիտակամորթների ավտոբուս: Նա ավելացնում է, որ ինքը վիրավորված է և իրեն ռասայական խտրականության զոհի կարգավիճակում է զգում:

Կնոջ տվյալներով, երբ իրենք բացատրություն են պահանջել վարորդից, նա հայտնել է, որ եթե իրենց դուր չի գալիս այդ երթևեկության կարգը, կարող են իջնել ավտոբուսից:

Դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ՝ տեղական լաստանավային տերմինալ գնալու ճանապարհին, որտեղից ուղևորները լաստանավերով պետք է ուղևորվեին Ալանդյան կղզիներ:

Ուղևորափոխադրող ընկերությունը մի շարք բողոքներ է ստացել դեպքից հետո:

Ընկերության ղեկավարը դեպքի կապակցությամբ աշխատանքից հեռացրել է վարորդին, և նա երկուշաբթի օրը իր գործողությունների համար պատասխան կտա կարգապահական խորհրդի առջև:

Դիտվել է 1129 անգամ:
Print Friendly

Leave a Reply