Հնկաստանում թալանել են ռուս զբոսաշրջիկուհուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2013 14:41

23-ամյա  ռուս աղջան թալանել են Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ռիշեկեշ քաղաքում: Այդ մասին հաղորդում են տեղի ԶԼՄ-ները: Ըստ   ИТАР-ТАСС-ի` Ալեքսանդրա Կապիտոնովան ճանապարհորդելիս ծանոթացել է մի հնդիկի հետ, որը առաջարկել է ցույց տալ տեսարժան վայրերը: Երիտասարդը աղջկան տարել է ջրվեժի մոտ և սկսել է ոտնձգություն  կատարել աղջկա նկատմամբ, բայց հանդիպել է կոշտ դիմադրության: Այդ ժամանակ հիասթափված տղամարդը խլել է աղջկա պայուսակը`բջջային հեռախոսով և ոչ մեծ գումարով, այնուհետև անհետացել : Ոստիկանությունը սկսել է հետաքննել դեպքը:

Դիտվել է 1349 անգամ:
Print Friendly

Leave a Reply