Քարզայը կմեկնի Քաթար Թալիբանի հետ բանակցություններ վարելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2013 13:20

Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ նախագահ Համիդ Քարզայը կմեկնի Քաթար Թալիբանի հետ բանակցություններ վարելու համար:

Համաձայն ԱԳՆ մամլո քարտուղար Ջանան Մոսազայի՝ Քարզայը կքննարկի խաղաղության գործընթացը և Թալիբանի գրասենյակի բացումը՝ Աֆղանստանի հետ բանակցություններ վարելու նպատակով:

Անանունության պայմանով տեղեկություն հաղորդող բարձրաստիճան աֆղան պաշտոնյան ասել է, որ այցը տեղի կունենա գալիք շաբաթվա ընթացքում:

Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտնել էր, որ Քաթարում կաջակցի գրասենյակի հիմնմանը, որտեղ կկայանան  Թալիբանի և Աֆղանստանի միջև բանակցությունները:

Դիտվել է 1108 անգամ:
Print Friendly

Leave a Reply