Ծանրամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայում 4-րդն է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | April 12, 2010 14:44
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտված Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում ընդհանուր թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է չորրորդ տեղը: Երկամարտում մեր երկրի ներկայացուցիչները տիրացել են 2 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալի: Իսկ ընդհանուր հաշվով Հայաստանի ծանրորդները նվաճել են 19 (7 ոսկե, 8 արծաթե, 4 բրոնզե) մեդալ: Երկամարտում լավագույն ցուցանիշն ունի Ռուսաստանի ընտրանին` 4 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Երկրորդը Թուրքիայի հավաքականն է (4-0-2): Իսկ լավագույն եռյակը եզրափակում է Բելառուսի թիմը (3-0-5): Հինգերորդը` Լեհաստանի ներկայացուցիչներն են` 1-2-1:






Facebook
Tweet This
Email This Post
