Սիրիայի ապստամբները զենքեր են ստանում ԿՀՎ-ի աջակցությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2013 13:07

The New York Times-ի փոխանցմամբ՝ արաբական երկրները և Թուրքիան կտրուկ ավելացրել են Սիրիային հատկացվող ռազմական օգնությունը, որը իրագործվել է ԿՀՎ-ի օժանդակությամբ:

Օդային փոխադրումը վերջերս աճել է՝ հասնելով 160 ռազմական բեռներ պարունակող չվերթների, որոնք վայրէջք են կատարում Անկարայի մոտակայքում գտնվող օդանավակայանում, ինչպես նաև մեկ այլ  թուրքական և հորդանանյան օդանավակայաններում, ասվում է թերթում:

Ինչպես Ստոկհոլմի միջազգային խաղաղության գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից Հագ Գրիֆֆիթսն է տեղեկացրել թերթին, չվերթների ռազմական սարքավորումների բեռնատարողությունը հասնում է մինչև 3,500 տոննայի:

Ամերիկյան հետախուզությունը արաբական երկրներին օգնել է զենքեր  գնել: Ամենամեծածավալ  գնումները կատարվում են Խորվաթիայից:

Դիտվել է 3952 անգամ:
Print Friendly

Leave a Reply