Իրանը պահանջել է չմիջամտել իր երկրի ներքին գործերին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 22, 2009 14:47

a supporter of defeatedՇաբաթ օրը Թեհրանում ոստիկանության հետ ցուցարարների բախումների ընթացքում 457 մարդ Է ձերբակալվել: Տարբեր աղբյուրներից նաև տեղեկատվություն Է ստացվել անցած երկու օրվա ընթացքում առնվազն 19 մարդու զոհվելու մասին:

Ըստ ՖԱՐՍ գործակալության տվյալների` վիրավորվել Է 40 ոստիկան:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կիրակի իր աշխատանքային կաբինետում օգնականների հետ հերթական խորհրդակցությունն Է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են Իրանում շարունակվող բողոքի ակցիաները և իշխանությունների կողմից ուժի կիրառման հարցերը. այդ մասին հաղորդել Է Սպիտակ տունը` նշելով, որ հանդիպմանը, որը տևել Է ավելի քան 30 րոպե, վարչակազմի ղեկավարը վերստին տագնապ Է հայտնել Իրանի իշխանությունների կողմից սեփական ժողովրդի դեմ կատարվող բռնի և անարդար գործողությունների կապակցությամբ:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին էլ այն կարծիքին Է, որ Իրանի իշխանությունների գործողությունները չեն կարող արդարացում ունենալ: «Այն, ինչ տեղի Է ունենում Իրանում, ծայրահեղ անհանգստություն Է առաջացնում: Չի կարող արդարացում ունենալ Իրանի բնակչության զգալի մասի օրինական ձգտումների նկատմամբ Թեհրանի իշխանությունների բռնած դիրքը»,-ասել Է Ֆրանսիայի նախագահը:

Սարկոզին կոչ է արել պարզություն մտցնել կայացած ընտրությունների հարցում, քանի որ իրանական ժողովուրդը ճշմարտության ու հրապարակայնության իրավունք ունի: «Անհրաժեշտ Է, որ դադարեցվեն հալածաքներն ու բռնությունը ցույցերի խաղաղ մասնակիցների դեմ, քանի որ նման գործողությունները ոչ մի արդարացում չեն կարող ունենալ»,-ասել Է Սարկոզին:

Իրանում օտարերկրյա լրագրողներին դեռևս արգելում են լուսաբանել ցուցարարների գործողությունները: Իրանի իշխանությունները «BBC»-ի լրագրող Ջոն Լեյնից պահանջել են 24 ժամվա ընթացքում հեռանալ Իսլամական Հանրապետությունից:

iran protests Տարածված տեղեկատվության համաձայն` պաշտոնական Թեհրանը բրիտանացի լրագրողին մեղադրել Է մոգոնված տվյալների հաղորդման և նյութերը կազմելիս անկողմնակալության և չեզոքության սկզբունքների անտեսման մեջ:

Լեյնն իր լրատվական հաղորդումներում, ինչպես պնդում Է իրանական կողմը, աջակցություն Է հայտնել ընդդիմության բողոքի գործողությունների մասնակիցներին` ոտնահարելով իրանցի ժողովրդի իրավունքները:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից պահանջել Է դադարեցնել միջամտությունը իր երկրի ներքին գործերին:

«Հապճեպ հայտարարությունները, որ դուք անում եք, բնավ չեն կարող նպաստել այն բանին, որ ձեր երկրները մտնեն Իրանի բարեկամների շրջանակը: Ուստի խնդրում եմ ձեզ դադարեցնել այդօրինակ միջամտությունները»,- ասել է Ահմադինեժադը:

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը նույնպես աշխարհին կոչ Է արել հարգել ընտրություններում Ահմադինեժադի հաղթանակը:

«Մենք աշխարհին կոչ ենք անում հարգել Իրանին, որովհետև կան իրանական հեղափոխության հաստատունությունը խարխլելու փորձեր: Ահմադինեժադի հաղթանակն անվերապահ Է: Նրանք փորձում են արատավորել նրա հաղթանակը և դրա միջոցով թուլացնել կառավարությունն ու իսլամական հեղափոխությունը: Ես գիտեմ, որ դա նրանց չի հաջողվի»,- ասել Է Չավեսը:

Բացի այդ, Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել Է մի հայտարարություն, որտեղ խստորեն քննադատում Է դրսի կոշտ և անհիմն արշավը, որը վարկաբեկում Է Իրանի նախագահին:

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply