Արոնյանը կմրցի Գելֆանդի հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | մարտի 25, 2013 12:22

Լոնդոնում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի այսօր կայանալիք 9-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Բորիս Գելֆանդի հետ: Կկայանան նաև Կրամնիկ – Կառլսեն, Սվիդլեր – Գրիշչուկ,  Իվանչուկ – Ռաջաբով հանդիպումները:

Հիշեցնենք, որ Արոնյանը Լոնդոնում, երկրորդ տուրում հանդես գալով սպիտակ ֆիգուրներով, 35-րդ քայլին հաղթել էր Գելֆանդին:

Մասնակիցների դասավորությունը

1. Կառլսեն 5½
2. Արոնյան 5½
3. Կրամնիկ 4½
4. Գրիշչուկ 4
5. Սվիդլեր 3½
6. Գելֆանդ 3½
7. Ռաջաբով 3
8. Իվանչուկ 2½
Դիտվել է 1089 անգամ:

Leave a Reply