ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 25, 2013 10:41

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վայք-Սիսիան ավտոճանապարհի Սարավանի հատվածը, Արարատի մարզի Տիգրանաշեն-Զանգակատուն (Քյարքիի ոլորաններ), Շիրակի մարզի Աշոցք, Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհները:

Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: Մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում:

 

Դիտվել է 731 անգամ:
Print Friendly

Leave a Reply