Ինտերիեր և հոգետեսակ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 25, 2013 9:46
Յուրաքանչյուր մարդ որոշակի տեմպերամենտ ունի, որոնց ամբողջությունը մասնագետներն անվանում են մարդու հոգետիպ, անհատի հոգետեսակ, ինչը թերևս արտահայտվում է շարժումներում, արտաքինում, հագուստի ու նույնիսկ այն իրերի մեջ, որոնցով մենք սիրում ենք շրջապատել մեզ: Օրինակ` դիզայնը: Ինչպես է այն արտահայտում մեր հոգետիպը:
Մելանխոլիկ.նուրբ հոգեկերտվածքով, տպավորվող ու զգացմունքային, խուսափում է արեգակի ուղիղ ճառագայթներից:Շերտավարագույր, ծանր վարագույրներ, որոնք մոնումենտալ` հնաոճ կահույքի հետ են համադրված: Ռոմանտիզմն ու մոդեռնը, բալագույնն ու փիրուզագույնի երանգները ստեղծում են դեկադենսի շղարշով խորհրդավոր մթնոլորտ:
Սանգվինիկ. հաղթանակող է բնույթով, նապոլեոնյան պլաններով ու ցանկացածը պինդ բռնելու ունակությամբ օժտված: Նրա բնակարանը կահավորված է հաջողություն խորհրդանշող, իր համար նշանակալի իրերով: Գերակշռում է ապակին, մետաղն ու քարը: Ոճը` պոստմոդեռն: Գունապնակը` արևանարնջագույն, դեղին ու ոսկեզօծ:
Խոլերիկ.հակադրությունների, կասկածների ու փոփոխականության խորհրդանիշ: Կարմիրը նրան օգնում է ինքնահաստատվել: Այն տեղում, որտեղ ապրում է, գերազանցում է կարմիրն ու կանաչը, ընդգծված սևն ու սպիտակը: Իրեն շրջապատում է կերամիկայով, փայտով ու մետաղով: Շարժական ու մոդուլային կահույքի և պատերի կողմնակից է:
Ֆլեգմատիկ. Անվրդով ու դանդաղաշարժ է , ինչը կողքից անջատվածության տպավորություն է ստեղծում: Սակայն ինքնավստահ է,նրան խորթ է խուճապն ու վազվզուքը: Դեղինը, մոխրագույնն ու սպիտակն օգնում են լիցքաթափվել: Հավակնոտ չէ, սիրում է ապրել կաշվի ու պլաստիկի, բետոնի ու բյուրեղապակու մեջ: Նրա համար թույլատրելի է արհեստական փայտանման նյութը, կարևորը` պրակտիկությունն է ու դիմացկունությունը:






Facebook
Tweet This
Email This Post
