Կառլա Բրունին դարձել է Bvlgari-ի դեմքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2013 9:13

Ֆրանսիայի նախկին առաջին տիկին  Կառլա Բրունին վերադառնում է մոդելային  ոլորտ  ու նկարահանվելու է  Bvlgari ոսկերչակզան զարդերի Bvlgari ընկերության  գովազդային հոլովակում:

Ի դեպ, սա առաջին անգամն է, որ մոդելը նկարահանվելու է ոսկերչական զարդերի հավաքածուի  գովազդման համար:

Կառլա Բրունին փայլել է քայլահարթակի վրա ու անցած դարի  ամենաբարձր վարձատրվող մոդելներից է համարվում: Նա մասնակցել է նորաձևության առաջատար տների ցուցադրություններին, այդ թվում` Chanel, Christian Dior և Yves Saint Laurent:  1997-ին թողել է այդ գործունեությունն ու կենտրոնացել երաժշտության վրա: 10 տարի անց թողել է նաև դա ու ամուսնացել  Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:

Դիտվել է 1298 անգամ:
Print Friendly

Leave a Reply